«Հրազդան-5»-ում ավարտվում են հիմնական տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման նախապատրաստական աշխատանքները

16 մարտի 2009, 16:00

«Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5» մասնագիտացված տնօրինությունը գրեթե ավարտել է կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային-կոնսրուկտորական փաստաթղթերի ձեւակերպումը եւ համաձայնեցրել է դրա առաքման տեխնիկական պայմանները, որը նախատեսվում է ընթացիկ տարվա ապրիլ ամսից:

Մրցութային կարգով շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալառու ընտրված չինական «Ջերմաէներգաշինմոնտաժ» երրորդ տրեստ» ընկերությունը ավարտել է «Հրազդան-5» նախագծի իրականացման համար դուստր ձեռնարկության ստեղծման եւ գրանցման անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
Ներկայումս կայան է առաքվել նյութերով բեռնված 40 կոնտեյներ, օրերս սպասվում է եւս 19: Ռուսական «Ջերմաէներգամոնտաժ» ընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում շոգետուրբինի մոնտաժումը սկսելու համար: Հաշվի առնելով նախագծի եզակիությունը, անհրաժեշտություն է առաջացել վերապատրաստել կայանը շահագործող անձնակազմի կադրերին: ՀՀ էներգահամակարգում գազատուրբինային տեխնոլոգիաների բացակայությունը անհնարին է դարձնում անհրաժեշտ անձնակազմի պատրաստումը Հայաստանի էլեկտրակայաններում, իսկ «Հրազդան-5»-ի տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների եզակիությունը դժվարեցնում է անձնակազմի պատրաստման կազմակերպումը արտերկրում: Այդ նպատակով ներկայումս մշակվել է անձնակազմի պատրաստման հատուկ ծրագիր 7 մասնագիտությունների գծով, որը բաղկացած է 8 փուլից:

Ծրագրի իրականացման համար անձնակազմը ընտրվել է մրցութային կարգով: Ներկայումս ավարտվել է պատրաստման առաջին փուլը, որն իրականացվել է ԵրՊԻ-ի բազայի հիման վրա՝ ներգրավելով ինստիտուտի առաջատար մասնագետների: Առաջին փուլի արդյունքներով ընտրվել է 25 մասնագետ, որոնք 9 ամիս կպատրաստվեն Կիրիշյան ՊՇԷԿ-ում/ Սանկտ-Պետերբուրգ/: Քննությունները հաջող հանձնած անձնակազմը 9 ամիս ժամկետով կմեկնի Միսկի ՋԷԿ-3, որի գազատուրբինային սարքը համանման է «Հրազդան-5»-ում նախատեսվողին:


Ծրագրի իրականացումն ամբողջ ծավալով հնարավորություն կընձեռի թողարկման-կարգաբերման փորձարկումները կայանում սկսել պատրաստված շահագործող անձնակազմի միջոցով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button