Հեռախոսազանգերի հիմնական մասն առնչվում է ներտնային սպասարկման հետ

20 ապրիլի 2009, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերից ստացված տվյալների համաձայն, 2009թ.առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 59 դիմում-բողոք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 101-ի փոխարեն: Անպատասխան չի մնացել ոչ մի դիմում:

Ընկերության մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1–04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին ստացվել է 3564 հեռախոսազանգ, որից 2371-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 1193 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:

Դիմում-բողոքները եւ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերում են ներտնային տեխնիկական սպասարկմանը: Այդ խնդրի վերաբերյալ ստացվել 22 բողոք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39-ի փոխարեն, եւ 1105 հեռախոսազանգ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button