Քննարկվել են սպասարկման որակի հետ կապված հարցեր

16 ապրիլի 2009, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սպառողների սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ուսումնասիրության վերաբերյալ վերլուծական տեղեկանքի հետ հարցեր են քննարկվել Ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ հրավիրված խորհրդակցության ընթացքում:

Ուսումնասիրություններն իրականացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ի գլխավոր գրասենյակում, ինչպես նաև Աբովյանի, Էջմիածնի, Շիրակի, Սևանի ու Գավառի մասնաճյուղերում:

Քննարկման արդյունքների հիման վրա առաջարկվել է սահմանել սպառողների սպասարկման որակի վերաբերյալ հեռախոսազանգերի և ընդհատումների տվյալների գրանցման միասնական գրանցամատյաններ, անցկացնել մասնաճյուղերում պատասխանատուների հրահանգավորում` գրանցամատյաններում գրանցվող տեղեկատվության գրանցման բովանդակության, դասակարգման և հավաստիության վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել Էջմիածնի ԳԳՄ-ում բաժանորդների սպասարկման կենտրոնի կազմակերպման փորձը այլ մասնաճյուղերում կիրառելու հնարավորությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button