Շարունակվում են աշխատանքները ԻԿՏԿՑ անցկացման ուղղությամբ

Նախորդ տարվա հուլիս ամսից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռնարկեց օպտիկամանրաթելային մալուխի անցկացմանն ուղղված աշխատանքներ, որի ուղեգծի ընդհանուր երկարությունը Մեղրիից մինչեւ Երեւանի ԳԲԿ-2-ը կազմում է 289.95 կմ: Ծրագրի իրագործման համար նախատեսված է ներդնել 2303.86 մլն դրամ, որից 01.04.09թ.-ի դրությամբ արդեն կատարվել են 1132.3 մլն դրամի չափով աշխատանքներ:Մասնավորապես, պատրաստվել է 148.4 կմ խրամուղիներ, տեղադրվել է 141.4 կմ պոլիէթիլենային խողովակ, անցկացվել է 78.3 կմ մալուխ եւ այլն:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Իրան-Հայաստան գազատարի ինտեգրված կորպորատիվ տեխնոլոգիական կապի ցանցը՝ ԻԿՏԿՑ, նախատեսված է օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման եւ փոխադրման օբյեկտների կառավարման համար: ԻԿՏԿՑ հնարավորություն է տալիս ինժեներ-տեխնոլոգին օպերատիվ կառավարման Երեւանյան կենտրոնից ոչ միայն ամբողջությամբ վերահսկել գազատարի չափորոշիչները ամբողջ ուղեգծով /ճնշում, ջերմաստիճան, գծային փականների, ընդունման եւ թողարկման կետերի վիճակը, կատոդային պաշտպանության կայանի չափորոշիչները, ազդանշանային համակարգը, տեսադիտում եւ այլն/, այլ նաեւ հեռակառավարել ինժեներական սարքավորումներով: Իրան-Հայաստան գազատարի ԻԿՏԿՑ-ում օգտագործվել են համաշխարհային առաջատար արտադրողների հեռուստակոմունիկացիոն եւ չափիչ սարքավորումները, ինչպիսիք են Cisco, National Instruments и Rosemount Inc.:

Շինարարական աշխատանքներն նախատեսվում է ավարտել մինչեւ 2009թ. օգոստոս ամիսը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am