2009 թ. առաջին կիսամյակում բնական գազի ներկրման ծավալները նվազել են 14,8%-ով

2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 14,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 938.8 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 867.7 մլն խ.մ, ինչը 14%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 4,2%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 344.6 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել 116.8 մլն խ.մ, ինչը 37,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Էներգետիկայի բնագավառը իրացրել է 157.4 մլն խ.մ բնական գազ, ինչը 26,7%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am