Պարզաբանում վճարման ենթակա գումարի հաշվարկման վերաբերյալ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին՚ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի № 65Ն որոշմամբ բնական գազի նոր սակագնի հաստատումից հետո, բաժանորդների կողմից սպառած գազի դիմաց վճարման ենթակա գումարի՝ բնական գազի ջերմարարության (կալորիականության) հետ կապված, հաշվարկման վերաբերյալ ստացված բազմաթիվ հարցումների կապակցությամբ ներկայացվում է պարզաբանում:

Համաձայն բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևի 6.3 կետի հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ:
Հաշվարկային ժամանակաշրջանում մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և սպառած գազի քանակության արտադրյալով: Հաշվարկային ժամանակաշրջանում 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով (PDF, 67 ԿԲ).

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am