«ՀայՌուսգազարդ»-ը՝ երեխաներին

Նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ, չխախտելով ավանդույթը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի մանկատներին: Երևանի, Գյումրու, Գավառի, Վանաձորի 6 մանկատներ և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ մարզական գույք, համակարգիչ ու հեռուստացույց նվեր ստացան: Գեղեցիկ անակնկալը իր շարունակությունը կունենա նաև ԼՂՀ կրթաօջախներում ու մանկապարտեզներում:

Մանկատների հին մարզագույքը համալրվեց նորով. երեխաները տրամադրված են լավ մարզվելու, որպեսզի առողջ ու ամրակազմ լինեն:

Լինելով հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը «ՀայՌուսգազարդ»-ը գիտակցում է իր պատասխանատվությունը նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Սկսած 2001 թվականից, Ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մշակույթի, կրթության, սպորտի բնագավառներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am