Ստուգաչափման է ենթարկվել 98 040 գազահաշվիչ

18 մարտի 2010, 15:00

2009թ. ընթացքում ստուգաչափման է ենթարկվել 98040 բնական գազի կենցաղային գազահաշվիչ, որից թվով 3543 հաշվիչների վերաբերյալ մասնագիտացված լաբորատորիաների կողմից տրվել է«Արտաքին միջամտություն» եզրակացություն:

Չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված կարգի համաձայն, բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը կատարվում է 5 տարին մեկ պարբերականությամբ։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում շահագործման մեջ գտնվող ստուգաչափման ենթակա բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը իրականացնում է ՀՀ տարածքում առկա վերանորոգման ու ստուգաչափման մասնագիտացված և հավատարմագրված համապատասխան լաբորատորիաներով հագեցված «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում և «Հայկազմգազ» ՄՁ ՓԲԸ-ում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button