Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի ղեկավարը այցելեց «Հրազդան-5»-ի շինհրապարակ

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի ղեկավար, խորհրդական Կոնստանտին Օբոլենսկին մարտի 4-ին այցելել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակ:

Հրազդան-5 շինհրապարակ

Հրազդան-5 շինհրապարակ

Աշխատանքային կարճ այցի ընթացքում պարոն Օբոլենսկին ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Հրազդան-5 շինարարության տնօրինության կողմից իրականացվող էներգաբլոկի վերակառուցման եւ արդիականացման նախագծի աշխատանքների կատարման ընթացքին եւ հանդիպել շինարարության տնօրինության ղեկավար Կ.Սարգսյանի, ինչպես նաեւ Alstom (Շվեյցարիա) ընկերության անձնակազմի հետ, որը նախագծի շրջանակում իրականացնում է GT13E2 գազատուրբինային սարքի առաքման հետ կապված աշխատանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am