Շուրջ 14% —ով նվազել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները

2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 14%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 575 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է շուրջ 536.5մլն խ.մ, ինչը 14,2 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:Նախորդ տարվա համեմատ 20,1%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 214.1 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 98.9 մլն խ.մ, ինչը 20,9 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 75.2 մլն խ.մ, ինչը 1,8%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում 6,6%-ով նվազել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 65.3 մլն խ.մ: 6,4%-ով նվազել է նաեւ սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 83 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am