Երևանում մեկնարկեց ԵԳԿ-ի Կոմիտեի հերթական նիստը

20 ապրիլի 2010, 00:00 Ապրիլի 20-ին Երեւանում մեկնարկեց Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի հերթական նիստը` «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում.հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով:ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին մասնակցում են գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում «Գազպրոմ» ԲԲԸ, Overgas, «Գազֆոնդ», «ՆԻԻգազէկոնոմիկա», «Զապսիբգազ» ՓԲԸ, «Բելգրազպրոմբանկ» ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers եւ այլ կազմակերպություններից:
Ողջունելով Կոմիտեի նիստի մասնակիցներին՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովին` հրավերն ընդունելու եւ նիստը կազմակերպելու գործում աջակցելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով, «այսպիսի նշանավոր միջոցառման անցկացումը հայկական հողում կարեւոր խթան է հանդիսանում հետագա ջանքերի համար, որոնք ուղղված են մեր Ընկերության միջազգային համագործակցության մակարդակի բարձրացմանը գազի եւ էներգետիկ շուկաներում:

Ամբողջությամբ համակարծիք լինելով Եվրոպական գործարար կոնգրեսի գլոբալ նպատակներին, մենք գտնում ենք, որ միանգամայն ճիշտ գաղափար է կանոնավոր եւ շահագրգիռ քննարկումներ կազմակերպել գործարար ընկերակցության ներկայացուցիչների հետ` հրատապ ու հեռանկարային տնտեսական մարտահրավերների եւ խնդիրների շուրջ:
Չեմ ցանկանում կանգ առնել „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ ֆինանսա-տնտեսական ցուցանիշների ներկայացման վրա, առավել ևս, որ մասնակիցները հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալ ընկերության վերջին տարիների գործունեության արդյունքների եւ 2009թ.տարեկան հաշվետվության հետ: Նշեմ միայն, որ „ՀայՌուսգազարդ“-ն իր վրա է կրում Հայաստանի Հանրապետության խոշորագույն ընկերության, խոշորագույն հարկատուի եւ խոշորագույն ներդրողի հաճելի, բայց միաժամանակ ծանր բեռը: Հաշվի առնելով ընկերության այս դիրքերը, մենք խիստ շահագրգռված ենք մրցունակային առավելությունների պահպանման, ստանձնած զարգացման բարձր տեմպերի եւ աճի նոր հեռանկարների հարցում: Գոհունակությամբ նշում եմ, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական պայմանների անբարենպաստ միտումների համապատկերում մեր ընկերությունը հերթական անգամ ցուցաբերեց բարձր հուսալիության, կայունության եւ կայուն զարգացման ունակություն»:

Ըստ Կարեն Կարապետյանի, «վերը նշվածը այսօր հնարավոր չէ իրագործել առանց ակտիվ ինտեգրման միջազգային բիզնես-միջավայրին, իսկ արդյունավետ գործունեության շահերը` ուղղված ընկերության շահութաբերության ապահովմանը եւ կայուն երկարաժամկետ զարգացմանը, պահանջում են համարժեք արձագանքում առկա տնտեսական մարտահրավերներին: Այս տեսանկյունից, Կոմիտեի շրջանակում ակտուալ խնդիրների շուրջ բաց, վստահելի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քննարկումների անցկացումը, հանդիսանում է այն արդյունավետ գործիքը, որը հնարավորություն է տալիս խորհրդակցական մթնոլորտում կայացնել կարեւոր գործնական որոշումներ մեր ընկերությունների առջեւ ծառացած իրավական, բանկային եւ ֆինանսական խնդիրների վերաբերյալ:
Մեր համոզմամբ, աշխատանքը Եվրոպական գործարար կոնգրեսի պրոֆիլային կոմիտեներում կարող է նոր որակ հաղորդել տեղեկատվական փոխանակմանը, պայմաններ ստեղծել նախաձեռնությունների աջակցմանը էներգետիկայի ոլորտում, իսկ ձեռք բերված գիտելիքները ղեկավար էլիտային եւ մենեջերներին օգնում են տեսնել նոր նախագծերի կենսունակությունն ու կարեւորությունը ընկերությունների զարգացման համար:
Համոզված եմ, որ նիստի բոլոր մասնակիցների կուտակած փորձը դրական նոր ազդակ կհանդիսանա իրենց առօրյա աշխատանքի համար եւ կբացի աճի նոր հեռանկարներ:

Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել նիստը Երեւանում անցկացնելու մեր առաջարկն ընդունելու համար, եւ սրտանց ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր մասնակից բացահայտի իր համար Հայաստանը, նրա գեղեցկությունն ու ջերմ մթնոլորտը եւ, հուսով եմ, սիրի մեր երկիրը:
Ցանկանում նիստի բոլոր մասնակիցներին բեղմնավոր աշխատանք, նոր մասնագիտական նվաճումներ եւ հետագա հաջողություններ»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button