«ՀայՌուսգազարդը» դարձել է համակարգաստեղծ էներգետիկ ձեռնարկություն

20 ապրիլի 2010, 18:00 «Մենք որոշեցինք հերթական նիստը անցկացնել Երեւանում: Բայց նախ եւ առաջ մի քանի խոսք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական գործարար կոնգրեսը: Այն միջազգային կազմակերպություն է, որտեղ „Գազպրոմը“ ունի առաջատար դեր, սակայն բացի „Գազպրոմ“-ից այստեղ մասնակցում են մի շարք էներգետիկ, ֆինանսական, վարկային կազմակերպություններ, որոնք հավաքվում են միասին, որպեսզի քննարկեն համատեղ համագործակցության, բիզնեսի զարգազման հարցեր ոչ միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում, այլ նաեւ հարցեր, որոնք առկա են եւ ունեն կարեւոր նշանակություն բիզնես ընկերակցության համար: Ստեղծման պահից վերջին ժամանակներս Եվրոպական գործարար կոնգրեսը դարձել է բառի լավ իմաստով „բիզնես հավաքույթ“ վայրը», — հայտարարեց Երևանում կայացած Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի հերթական նիստում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքերով, «Կոնգրեսի շրջանակում գործում են մի քանի կոմիտեներ, մի քանի խմբեր: Ես խմբերից մեկի ղեկավարն եմ, որը կոչվում է „Օրենսդրություն, բանկեր եւ ֆինանսներ“: Մենք հավաքվում են սովորույթի համաձայն տարբեր վայրերում: Եւ այժմ ռուս-հայկական համատեղ „ՀայՌուսգազարդ“ ընկերության սիրալիր հրավերով մենք գտնվում ենք Երեւանում: Դա մեզ համար շատ հաճելի է, հատկապես, որ մեզ ընդունում է այս»ընկերությունը: Շատ հաճելի է գտնվել այս երկրում, որին մենք համարում ենք ընկերական եւ բարեկամական երկիր, եւ «Գազպրոմի» էներգետիկ քաղաքանության տեսանկյունից Հայաստանը, իհարկե, ունի շատ մեծ դեր: Մենք այստեղ ենք նաեւ, որովհետեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության զարգազման օրինակի վրա տեսնում ենք, թե որքան հաջող է զարգանում էներգետիկ ձեռնարկությունը եւ, փաստորեն, էներգակիրներից կախվածության մեջ գտնվող տարածաշրջանում այս ընկերությունը վերածվել է էներգիա արտահանող համակարգի եւ դարձել համակարգաստեղծ ձեռնարկություն: Այդ իսկ պատճառով այսօր մենք ակնկալում ենք լսել «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարությունից բիզնեսի վարման այդ փորձի մասին եւ մասնակիցների հետ հատկապես քննարկել այն հարցերը, որոնք առնչվում են ֆինանսների, տնտեսության, ձեռնարկության կառավարման հարցերի հետ, եւ որոնք վերջին հայտնի ճգնաժամային իրադարձություններից հետո դառնում է ակտուալ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button