«Հրազդան-5»-ում ավարտվել է աշխատանքների կարեվորագույն փուլերից մեկը

15 ապրիլի 2010, 16:00

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ամբողջությամբ ավարտվել են Հայաստանում եզակի եւ խոշորագույն 1000 տ/ժ գոլորշի հզորությամբ էներգետիկ կաթսայի ջրագոլորշային տրակտի վերակառուցման աշխատանքները (արտադրված է Տագանրոգի կաթսային գործարանում): Մոնտաժվել է մոտ 1600 տ սարքավորում, կատարվել են հետմոնտաժային հիդրավլիկ փորձարկումները: Հաջողությամբ իրականացվել են գոլորշաթթվածնային փչամաքրման եւ կաթսայի ջրագոլորշային տրակտի մաքրման աշխատանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button