Շինարարությունն ընթանում է սահմանված ժամկետներում

6 ապրիլի 2010, 17:00 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության անդամները և Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքերի ընթացքին:

Ամփոփելով շրջայցի արդյունքները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ /«Գազպրոմ» ԲԲԸ Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի Վարչության պետ / Անատոլի Պոդմիշալսկին նշեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ընթանում է ժամանակացույցի համաձայն եւ համոզմունք կա, որ այն շահագործման կհանձնվի նույնպես սահմանված ժամկետներում, եւ «այս տարի մենք կունենանք եզակի 5-րդ էներգաբլոկ, որը Հայաստանին հնարավորություն կընձեռի ստանալ մեծ քանակությամբ էժան էլեկտրաէներգիա, իսկ ներդրողներին՝ միջոցների փոխհատուցվելիություն»:

Աշխատանքային այց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակ

Անատոլի Պոդմիշալսկի՝ մեջտեղում

Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը: 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է ժամանակակից գազատուրբինների տեղադրում, ինչպես նաև շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում: էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ:

«Հրազդան-5»-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. կեսերին:
2006–2009 թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393,5 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ և արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար:

Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: 60 օբյեկտներում միաժամանակ կատարվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված են ավելի քան 900 մասնագետ:

Մասնագետների և գործընկերների գնահատմամբ «Հրազդան-5»-ի նախագիծը իր տեխնիկական պարամետրերով և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախադեպը չունի համաշխարհային էներգետիկայում:
Կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում է նորագույն, տեխնոլոգիապես բարդ և աննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:

Ներկայումս ամբողջությամբ մատակարարվել է կաթսաագրեգատի սարքավորումների խմբաքանակը և շեֆ-ճարտարագետի` «Կրասնի կոտելշի» գործարան, ղեկավարությամբ շարունակվում է կաթսաագրեգատի մոնտաժման աշխատանքները մոնտաժումը:

Փետրվարին Հայատան է առաքվել հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը եւ բեռնաթափվել «Հրազդան-5» շինհրապարակում:
400 000 կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար: Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում: Բեռի տեղափոխումն իրականացվել է ժամանակացույցի համաձայն երկաթգծով եւ հատուկ փոխադրամիջոցներով:
«Հրազդան-5»-ի շինհրապարակում կառուցված 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փողը, որը հաշվարկված է 9 բալ սեյսմակայունության համար, խոշորագույնն է Անդրկովկասում: Ըստ մասնագետների, այն ամբողջությամբ հավաքակցվել է բետոնե խողովակին եւ ջերմամեկուսացվել:

«Հրազդան-5»-ի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:

Ավարտվել է «Հրազդան-5»-ի անձնակազմի վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ), շարունակվում է էլեկտրատեխնիկական արտադրամասի անձնակազմի մասնագետների վերապատրաստումը Հրազդանի ՋԷԿ-ի գործող հատվածում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button