2010 թվականին «ՀայՌուսգազարդը» կիրականացնի 9,515 մլրդ դրամի ներդրումներ

Մայիսի 21-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010–12թթ. Ներդրումային ծրագրին:Ըստ հիմնական զեկուցող Զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հակոբյանի,ներդրումային ծրագիրը կազմված է հաշվի առնելով ներկայիս ետճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի նոր սակագնի հանգամանքը: Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման հուսալիության ապահովմանը և գազասպառողների շրջանում անվտանգության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը: Ծրագրում ներկայացված են գազի փոխադրման և բաշխման համակարգերի զարգացման հիմնական ուղղությունները, անհրաժեշտ ներդրումների կանխատեսվող ծավալները և ակնկալվող արդյունքները:

2010–12 թթ. Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել 24 203,3 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ` առանց ԱԱՀ-ի, որից 2010 թվականին` 9 515,7 մլրդ դրամ հետևյալ ուղղություններով.
 —գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցում և ընդլայնում, 2010–2012 թվականների ընթացքում` 1 209,0 մլն դրամ, որից 2010 թվականին` 319,0 մլն դրամ,
—գազափոխադրման համակարգի վերակառուցում, 2010–2012 թվականների ընթացքում` 4 445,2 մլն դրամ, որից 2010 թվականին` 2 394,0 մլն դրամ,
—գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ, 2010–2012 թվականների ընթացքում` 1 179,9 մլն դրամ, որից 2010 թվականին` 278,2 մլն դրամ,
—գազաբաշխման համակարգի ընդլայնում, 2010–2012 թվականների ընթացքում` 2 284,1 մլն դրամ, որից 2010 թվականին` 1070,0 մլն դրամ,
—գազաբաշխման համակարգի վերակառուցում, 2010–2012 թվականների ընթացքում` 4 486,4 մլն դրամ, որից 2010 թվականին` 669,7 մլն դրամ,
—գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ, 2010–2012 թվականների ընթացքում` 10 598,7 մլն դրամ, որից 2010 թվականին` 4 784,8 մլն դրամ:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Բուդաղյանի գնահատմամբ, 2010 թվականի ներդրումների ազդեցությունը սակագնի վրա չի գերազանցի 1 դրամի սահմանը, ներառյալ ԱԱՀ-ը, 1 խ մ հաշվով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am