Շուրջ 13,3%-ով նվազել են բնական գազի իրացման ծավալները

2010 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 17,8%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 987.8 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 988.0 մլն խ.մ, ինչը 13,3 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:Իրացումը կատարվել է նաև ներքին պաշարների հաշվին, որոնք զուգահեռաբար վերականգնվել են:

Նախորդ տարվա համեմատ 15,3%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 339.4 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 103.1 մլն խ.մ, ինչը 51,5 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:
Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 188.6 մլն խ.մ, ինչը 4,7%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2,8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 230.9 մլն խ.մ եւ 3,4%-ով ավելացել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 126.0 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am