Երրորդ եռամսյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների

19 հոկտեմբերի 2010, 10:00

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարել է 854 336 ստուգայց: Բաժանորդների մի մասի մոտ արդեն կատարվել է տարվա կտրվածքով նախատեսվող պլանային երկրորդ ստուգայցը:Երրորդ եռամսյակում փաստացի սպասարկվել է 94 450 բաժանորդ՝ նախատեսված 99 503-ի դիմաց կամ 94,9%-ը:

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 30 573 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Տարեսկզբից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 92 400 ակտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button