Ավելի քան 300 ընտանիք գազի վառարաններ նվեր ստացան

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության համատեղ ակցիայի շրջանակում մայրաքաղաքի ավելի քան 300 կարիքավոր ու ազատամարտիկների ընտանիքներ որպես ամանորյա նվեր գազի վառարաններ ստացան։

300 կարիքավոր ընտանիքներ որպես ամանորյա ստացան նվեր գազի վառարաններ

300 կարիքավոր ընտանիքներ որպես ամանորյա նվեր ստացան գազի վառարաններ

«Երևանգազ» մասնաճյուղի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի խոսքով, ակցիան նպատակ ունի ամանորի շեմին թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը ու ջերմացնել նրանց բնակարանները: «Երևանգազ»-ի տնօրենը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ընդառաջել վառարանների տեղադրման և նախագծային աշխատանքներին:
Վառարանները բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջանների` թաղապետարանների կողմից տրված ցուցակների համաձայն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am