«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 7,355,503 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 17-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 797,197 հազար դրամ եւ 566-րդ տեղում ՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 29,022 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 91-րդ տեղը՝ 184,045 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և միայն ցանկում տեղ գտած դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 8,181,722 հազար դրամ, ինչը փաստում է, որ «ՀայՌուսգազարդ» համակարգը հանրապետության ամենախոշոր և առաջին հարկատուն է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am