«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–2013 թթ. ներդրումային ծրագիրը արժանացավ ՀԾԿՀ-ի հավանությանը

Հունիսի 16-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2011–13թթ. Ներդրումային ծրագրին:

2011–2013թթ. Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել 14 862,7 մլն դրամի ընդհանուր ներդրումներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հրավիրված քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Տեխնիկական վարչության պետ Ա. Հակոբյանը նշեց, որ ներդրումային ծրագիրը կազմված է հաշվի առնելով ներկայիս հետճգնաժամային իրավիճակը:
Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման հուսալիության բարձրացմանը և գազասպառողների անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովմանը:
Ծրագրում ներկայացված են գազի փոխադրման և բաշխման համակարգերի բարելավմանը և զարգացմանը ուղղված անհրաժեշտ ներդրումների կանխատեսվող ծավալները և արդյունքները:
2011 թվականին «ՀայՌուսգազարդը» նախատեսում է իրականացնել 8,49 մլրդ դրամի ներդրումներ, որից 3,34 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում, ինչը կազմում է ներդրումների ծավալի 39% եւ 5,15 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում, ինչը կազմում է ներդրումների ծավալի 61%-ը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am