Ուսուցանվել է 267 մասնագետ

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 267 մասնագետ, այդ թվում 261-ը «ՀայՌուսգազարդի» մասնաճյուղերից, 6-ը՝ տարբեր ընկերություններից:

Դասընթացները հիմնականում անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում՝ արտադրությունից չկտրված: Ուսուցունը կազմակերպվել է գործող նորմատիվ փաստաթղթերի, հրահանգների, «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ կողմից հաստատված ստանդարտների եւ ծրագրերի հիման վրա:
Ստացած գիտելիքների ստուգումը քննությունների միջոցով հնարավորություն է տալիս բացահայտել ընկերության լավագույն մասնագետներին, խթանել նրանց մասնագիտական աճը եւ բարձրացնել աշխատանքի որակը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am