Նախորդ տարվա համեմատ 2011 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

2011 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 12,6%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 832,5 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 736 մլն խ.մ, ինչը 0,3%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 3%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 295,3 մլն խ.մ: 10,2%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 156,2 մլն խ.մ: 16,2%-ով ավելացել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով 109,8 մլն խ.մ:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 19,9%-ով նվազել են Էներգետիկայի եւ 15,3%-ով արդյունաբերության գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,1 եւ 104,6 մլն խ.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am