«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է

9 օգոստոսի 2011, 12:00

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2011 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 12,716,352.4 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 23-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,366,352.1 հազար դրամ, 626-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 58,238.7 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 119-րդ տեղը՝ 338,482.7 հազար դրամ:
Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 862,887.8 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Նշված ցուցակում «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբացեղնում է 23-րդ տեղը՝ 165,726.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 40-րդ տեղը՝ 113,500.0 հազար դրամ, 249-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 21,677.5 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 6014 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 23-րդ տեղը: Այստեղ աշխատում է 993 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 33-րդ տեղը՝ 827 մարդ, 361-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`116 մարդ, 406-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 100 մարդ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button