«ՀայՌուսգազարդ»-ն իրականացրեց հերթական բարեգործական ծրագիրը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը իրականացրեց հերթական բարեգործական ծրագիրը հանրապետության կրթական հաստատությունների և մանկատների, այդ թվում Երևանի «Զատիկ» մանկատան, Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ դպրոցի, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն և Վանաձորի մանկատան համար:

Բարեգործական ծրագիրը հանրապետության կրթական հաստատություններին և մանկատներին

Բարեգործական ծրագիրը հանրապետության կրթական հաստատություններին և մանկատներին

Բարեգործական ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ»-ը երեխաներին նվիրեց տարատեսակ մարզական գույք, համակարգիչներ և հեռուստացույցներ: Նվերներն ընդունվեցին մեծ ուրախությամբ և ոգևորությամբ: Հատկապես կարևոր էր Ընկերության նվիրատվությունը թիվ 2 գիշերօթիկ հաստատության համար, որտեղ շուտով կբացվի նոր մարզադահլիճը: Ինչպես նշեց հաստատության ղեկավարությունը, մարզադահլիճը կհամալրվի «ՀայՌուսգազարդ»-ից ստացված մարզական գույքով, ինչը նշանակալի աջակցություն է երեխաների ֆիզիկական դաստիարակության և զարգացման առումով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am