ԳՄՕԿ-ում կատարվել են փոփոխություններ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության մասնակցությամբ փոփոխություններ են կատարվել Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում, որոնք կիրառվում են 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

Համաձայն այդ փոփոխությունների, առեւտրային հաշվառքի սարքի ստուգաչափման եւ խախտման վերաբերյալ եզրակացությունները տրվելու են «Չափման միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպության՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից:
Համաձայն ԳՄՕԿ-ի, առեւտրային հաշվառքի սարքերը պետք է պարբերաբար ենթարկվեն հերթական ստուգաչափման՝ 5 տարին մեկ անգամ բնակչության եւ 2 տարին մեկ անգամ արդյունաբերական ձեռնարկությունների մոտ:
Առեւտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am