«ՀայՌուսգազարդ»-ը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2011 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 15,901,841.7 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 27-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,918,657.3 հազար դրամ, 457-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն ՝124,927.4 հազար դրամ, 611-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 90,250.6 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 132-րդ տեղը՝ 463,231.2 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 1,282,887.8 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Նշված ցուցակում 27-րդ տեղը զբաղեցնում է «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը ՝ 238,376.0 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 40-րդ տեղը՝ 167,500.0 հազար դրամ, 204-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 39,172.4 հազար դրամ, 470-րդ տեղում է «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 20,210.6 հազար դրամ:


Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 6002 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 24-րդ տեղը: Այստեղ աշխատում է 977 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 34-րդ տեղը՝ 829 մարդ, 282-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 147 մարդ, 374-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`117 մարդ, 416-րդ տեղում՝ «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 102 մարդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am