2011 թվականի առաջին ինն ամիսներին ստացվել է 26 384 հայտ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, 2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ ստացվել է 26 384 հայտ:

Գրանցված հայտերից գերակշռող մասը՝ 22 788-ն առնչվել է գազասպառման ներտնային համակարգերին, որից 4260-ը վերաբերվել է ազդանշանային համակարգի գործարկմանը, 12 294-ը՝ գազի արտահոսքին, 5050-ը՝ այլ բնույթի կանչեր են: Գրանցված կանչերից 1184-ը եղել է կեղծ:

3075 հայտը վերաբերվել է գազատարների, 521-ը՝ գազակարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am