Երկարաձգվեց բնական գազի ներկրման լիցենզիան

29 դեկտեմբերի 2011, 12:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 28-ի որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ին տրամադրված բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2015թ. հունվարի 1-ը:

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները: Լիցենզիան գործում է 15 տարի ժամկետով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button