ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդի» 2012–2014թթ. ներդրումային ծրագրին

21 դեկտեմբերի 2011, 00:00

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի նիստում համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012–2014թթ. Ներդրումային ծրագրին:

Ընկերությունը 2012–2014թթ. նախատեսում է իրականացնել 11 940,6 մլն դրամի ներդրում, որից 4,53 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 7,41 մլրդ դրամը` գազաբաշխման համակարգում:
Ծրագրով 2012 թվականին նախատեսվում է իրականացրել 3,25 մլրդ դրամի ներդրում, որից 1,07 մլրդ դրամը գազափոխադրման համակարգում եւ 2,18 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում:
2012–2014թթ. Ներդրումային ծրագիրը ոււղղված է գազափոխադրման և գազաբաշխման ցանցերի վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button