Դեկտեմբերի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

16 դեկտեմբերի 2011, 00:00

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:

Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button