ՀԾԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012–2014 թթ. ներդրումային ծրագիրը

6 դեկտեմբերի 2011, 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել Ընկերության 2012–2014թթ. ներդրումային Ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում 2012–2014թթ. ընթացքում իրականացնել 11'940,6 մլն դրամ ընդհանուր գումարի ներդրումներ` ըստ հետևյալ ուղղությունների.
1. գազափոխադրման համակարգում`
— Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի վերակառուցմանն ու ընդլայնմանն ուղղված ներդրումներ 1 050,8 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ.-ին՝ 354,8 մլն դրամ, 2013թ.՝ 297,0 մլն դրամ, 2014թ.` 399,0 մլն դրամ;
— համակարգի վերակառուցմանն ուղղված ներդրումներ 2'151,3 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ.-ին՝ 569,9 մլն դրամ, 2013թ.՝ 565,2 մլն դրամ, 2014թ.՝ 1'016,2 մլն դրամ;
— համակարգի այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ 1'326,0 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ-ին՝ 141,8 մլն դրամ, 2013թ.՝ 611,1 մլն դրամ, 2014թ.՝ 573,1 մլն դրամ;
2. գազաբաշխման համակարգում`
— նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումներ 490,0 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ-ին՝ 200,0 մլն դրամ, 2013թ.՝ 145,0 մլն դրամ, 2014թ.՝ 145,0 մլն դրամ;
— համակարգի վերակառուցմանն ուղղված ներդրումներ 3'578,3 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ՝ 912,2 մլն դրամ, 2013թ.՝ 1'266,8 մլն դրամ, 2014թ.՝ 1'399,3 մլն դրամ;
— համակարգի այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ 3'344,2 մլն դրամ ընդհանուր գումարի, որից 2012թ՝ 1'070,1 մլն դրամ, 2013թ.՝ 1'301,8 մլն դրամ, 2014թ.՝ 972,2 մլն դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button