Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Վարչության հերթական նիստը

Երեւանում տեղի ունեցած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Վարչության հերթական նիստի ընթացքում քննարկվել ու հաստատվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, այդ թվում 2012 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, համակարգի վերականգնման և զարգացման ու ներդրումային ծրագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունվել համապատասխան որոշումներ: