Ա.Միլլերը և Վ.Հարությունյանը քննարկել են «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության արդյունքները

Ապրիլի 11-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ն կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են 2012–2013 թվականներին Հայաստանի սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցերը, հայտնում է «Գազպրոմի» տեղեկատվական կենտրոնը:
Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանում գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմի» մասնակցության վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել են «ՀայՌուսգազարդի» գործունեության արդյունքներին:
Մասնավորապես, մատնանշվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հաջող գործարկումը, որը հնարավորություն է տվել ապահովել էլեկտրաարտադրման հայկական շուկայի զգալի մասը եւ մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները դեպի հարեւան երկրներ: