Սեպտեմբերի առաջին կիրակին գազի համակարգի աշխատողների տոնն է

Սեպտեմբերի առաջին կիրակին ետխորհրդային տարածքում, ավանդույթի համաձայն, նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն: «ՀայՌուսգազարդ» ընկերությունում այդ ավանդույթն արդեն վաղուց դարձել է կորպորատիվ մշակույթի մի մասը, աշխատանքն ու մասնագիտությունը գնահատելու շրջափուլ, հաջողություններն արժեւորելու, հավակնոտ ու համարձակ ծրագրեր նախաձեռնելու մեկնակետ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը շնորհավորել է Ընկերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

Սիրելի՛ գործընկերներ
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ: Մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ նվիրումով շարունակելու մեր գործն ու գազի տնտեսության զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերը:
Մասնագիտական տոնը լավ առիթ է և հնարավորություն մեկ անգամ ևս հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին, գնահատելու արձանագրած հաջողություններն ու ձեռքբերումները, նախանշելու հետագա անելիքները:

Մասնագիտական տոնը, որպես լավ ավանդույթ, դիմավորում ենք մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ, որովհետև մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված այն հավաքական արդյունքը, որի շնորհիվ «ՀայՌուսգազարդ»-ը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետության տնտեսական կյանքում:


Վստահ եմ, որ Ընկերությունում աշխատող բարձրակարգ մասնագետների, նրանց նվիրվածության, աշխատասիրության և հայրենասիրության շհորհիվ «ՀայՌուսգազարդ»-ը հետագայում ևս շարժվելու է բացառապես դինամիկ զարգացման և նոր ձեռքբերումների ճանապարհով:


Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am