«Էյ-ի-ջի սերվիս» ընկերությունն արժանացել է վկայագրի և ոսկե մեդալի

Երեւանում կայացած «ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2012» 4-րդ միջազգային ցուցահանդեսում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ՍՊԸ-ն արժանացել է վկայագրի եւ ոսկե մեդալի՝ գազասպառման ոլորտում մատուցած բարձրորակ ծառայությունների եւ բնական գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի համար:

Հիշեցնենք, որ ընկերությունն իրականացնում է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը հանրապետության ողջ տարածքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am