Խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ»-ը զբաղեցնում է երկրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2012 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 30,918,098.6 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 22-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 3,515,793.4 հազար դրամ, 579-րդ տեղում ՝«Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 153,627.1 հազար դրամ եւ 890-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 90,582.4 հազար դրամ: Հանձնարարության պայմանագրով աշխատող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 149-րդ տեղը՝ 642,548.0 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում 1,686,000.0 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Նշված ցուցակում
«ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբացեղնում է 36-րդ տեղը՝ 279,343.2 հազար դրամ, «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 212,947.4 հազար դրամ, 269-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 44,923.8 հազար դրամ, 472-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 28,250.0 հազար դրամ եւ 505 —րդ տեղում է «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ՝ 26,309.6 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերությունում աշխատում է 6041 մարդ: Հանձնարարության պայմանագրով աշխատող
«ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 27-րդ տեղը: Այստեղ աշխատում է 1009 մարդ: «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 36-րդ տեղը՝ 838 մարդ, 406-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն`110 մարդ եւ 354-րդ տեղում է «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ՝ 129 մարդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am