2012 թվականին ՈՒՏԿ-ում ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ»-ի 500 մասնագետ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում պարբերաբար անցկացվում են մասնագիտական կադրերի ուսուցման եւ որակավորման բարձրացման դասընթացներ, որոնց կազմակերպման համար հիմք են հանդիսանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հանձնարարականները, տարբեր կազմակերպությունների (ձեռնարկությունների) եւ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի միջեւ երկկողմանի կնքված պայմանագրերը, ինչպես նաեւ անհատների կողմից ներկայացրած դիմում հայտերը:

2012 թվականի ընթացքում կենտրոնում ուսուցանվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 500 մասնագետ՝ 379-ի փոխարեն, այդ թվում 440-ը՝ ընկերության մասնաճյուղերից, 60-ը՝ տարբեր ընկերություններից, ինչպես նաեւ 29 մասնագետ այլ կազմակերպություններից: 21 մասնագետի համար կազմակերպվել է անհատական ուսուցում:

Անցած տարվա ընթացքում Ուսումնատեխնիկական կենտրոնն անմիջական մասնակցություն է ունեցել «ՀայՌուսգազարդում» իրականացվող մի շարք գործընթացների, ինչպիսիք են Ընկերության ու «FloBoss-103» ծախսաչափի հետ առնչվող աշխատակիցների գիտելիքների ստուգման քննությունների կազմակերպումն ու անցկացումը, «Armflow» տիպի էլեկտրոնային ծախսաչափային համալիրի շահագործող անձնակազմի որակավորման բարձրացման, «Կուրս- 01» անդրադարձային գազահաշվիչի ու «Տանդեմ» ճշտիչի ուսուցողական դասընթացների կազմակերպումը:


2012 թվականին տպագրվել է «Գազով աշխատող ջրատաքացման կաթսայական տեղակայանքների շահագործում» մեթոդական ուղեցույցը:

Մշակվել եւ ընթացիկ տարում տպագրման կհանձնվի «Գազակարգավորիչ կետերի կառուցվածքը և շահագործումը» մեթոդական ուղեցույցը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am