Համախմբված ֆինանսական հաշվետվություններին անկախ աուդիտորական եզրակացություն է տրվել

28 հունիսի 2013, 12:00

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները ստորագրվել և հաստատվել են հրապարակման 2013թ. հունիսի 27-ին:

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումը իրականացվել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից:
Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական կարծիքը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button