«Գազպրոմ»-ը նախատեսում է մինչեվ 100% ավելացնել մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ»-ում

18 հունիսի 2013, 12:00

Հունիսի 17-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպումը:

Կողմերը քննարկել են ռուս-հայկական համագործակցության զարգացմանն ուղղված հիմնական խնդիրները գազի ոլորտում, այդ թվում նաեւ «Գազպրոմ» ԲԲԸ մասնակցության հարցը հանրապետության էներգետիկ ծրագրերում:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սպառողներին մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցերը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաեւ մինչեւ 100% «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ»-ի մասնաբաժնի ավելացման հնարավորության հարցին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button