Հանձնաժողովը սահմանեց բնական գազի նոր սակագները

7 հունիսի 2013, 12:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ի հրավիրած նիստում քննարկեց «ՀայՌոագազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման եւ փոխադրման սակագների վերանայման վերաբերյալ հարցեր։

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն, սահմանվել է ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 156000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7-ից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button