«ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները մրցեցին ֆուտբոլային խաղադաշտում

ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը «ՀայՌուսգազարդ» Ընկերության աշխատակիցների համար առանձնացավ նաեւ փոքր ֆուտբոլային միջոցառումով:

Ֆուտբոլային միջոցառում «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների մասնակցությամբ

Ֆուտբոլային միջոցառում «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների մասնակցությամբ

«Միկա» ֆուտբոլային մարզադաշտում հավաքվել էին Ընկերության աշխատակիցները բոլոր մասնաճյուղերից` իրենց ուժերը փորձարկելու ֆուտբոլային խաղադաշտում:

Մրցաշարն ացկացվում էր երկու պայմանական թիմերի` դեղինների և սևերի միջեւ՝ լարված եւ անզիջում պայքարի մթնոլորտում: Թիմերի մասնակիցները լավ մարզավիճակում էին եւ դրսեւորեցին մեծ վարպետություն: Արդյունքում խաղն ավարտվեց «դեղինների» թիմի հաղթանակով` 4–2 հաշվով:


Ֆուտբոլային միջոցառում «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների մասնակցությամբ

Ֆուտբոլային միջոցառում «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների մասնակցությամբ

Ֆուտբոլային այս միջոցառումը, որը նպաստում է առողջ ապրելակերպի ձեւավորմանը, նաեւ լավ առիթ է ոչ աշխատանքային միջավայրում գործընկերների հետ շփվելու, կորպորատիվ հարաբերությունները եւ թիմային ոգին ամրապնդելու համար:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած սոցիալական քաղաքականությանը` աշխատակիցների համար կազմակերպելով զանազան մշակութային, սպորտային և այլ միջոցառումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am