Գազաֆիկացված է հանրապետության 591 բնակավայր

17 սեպտեմբերի 2013, 12:00

2002–2013 թվականների ընթացքում ՀՀ տարածքում գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հանրապետության 998 բնակավայրերից գազաֆիկացվել է 591-ը, որից 546-ը՝գյուղական եւ 45-ը քաղաքային:

Գազաբաշխման համակարգին է միացել 644 448 բաժանորդ, որից 345 547 բազմաբնակարան շենքերում եւ 298 901-ը՝ բնակելի տներում:
Հիշեցնենք, մինչեւ 1993 թվականը Հայաստանում գազաֆիկացված է եղել 388 բնակավայր եւ գազից օգտվելու հնարավորություն է ունեցել 485 405 տնտեսություն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button