«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը մասնակցել է գազի տնտեսությունների գործարար եվ գիտատեխնիկական համագործակցության ասոցիացիայի նիստին

1 հոկտեմբերի 2013, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը 2013 թվականի սեպտեմբերի 26-ից 28-ը Ալմաթիում /Ղազախստան/ տեղի ունեցած Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստի մասնակիցների առջև հանդես է եկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ձեռքբերումները և դերը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում» զեկույցով:

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի  նիստի մասնակիցները

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի նիստի մասնակիցները

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել Ղազախստանի գազի համակարգի զարգացման հեռանկարային ուղղություններին, սակագների ձևավորման մեթոբանությանը, գազամատակարարման ոլորտում օրենսդրական բազայի կատարելագործմանը, բաժանորդների անվտանգ և անխափան գազամատակարարմանը, «Մոսգազ» ՓԲԸ նորարարական ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին, գազի եվրոպական շուկային Ուկրաինայի գազափոխադրման համակարգի ինտեգրմանը, ինչպես նաև Բելառուսի գազի տնտեսությունում նոր տեխնոլոգիաների կիրառմանը նվիրված հարցեր:

Ինչպես նշել է իր զեկույցում Հ.Թադևոսյանը, այսօր «ՀայՌուսգազարդ»-ը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկը և չափազանց կարևոր դերակատարություն ունի էներգետիկ ոլորտում: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է: Ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերի շարքում ցանկանում եմ առանձնացնել հանրապետության գազաֆիկացումը, բաժանորդների բնակարաններում և տներում անվտանգության համակարգերի տեղադրումը, Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի ընդլայնումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը և արդիականացումը», — ընդգծել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը:

Բացի այդ, ինչպես նշել է Հ.Թադևոսյանը, Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում սեղմված բնական գազով աշխատող ավտոմեքենաների քանակի առումով, և այսօր հանրապետության տարածքում ԱԳԼՃԿ-ների թիվը գերազանցում է 320-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 100 քառ. կմ-ի վրա գործում է 1 գազալցակայան:


Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի նիստի մասնակիցները այցելել են նաև Ալգաբաս գազաբաշխիչ կայան ձեռնարկություն, ծանոթացել գազամատակարարման հսկման ռեժիմների կառավարման գործող համակարգին:


Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիան ստեղծվել է 1990 թվականին: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Եվրոպայի, ԱՊՀ և Բալթյան երկրների գազի ծառայություններն ու գազատրանսպորտային ընկերությունները: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը՝ ասոցիացիայի անդամների միջև պրոֆեսիոնալ փորձի և տեղեկատվության փոխանակումն է:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am