2013թ. երկրորդ հաշվարկային կիսամյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների շուրջ 93%-ը

29 հոկտեմբերի 2013, 12:00

Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը 2013 թվականի երկրորդ հաշվարկային կիսամյակում՝ մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում փաստացի սպասարկել է 598 901 բաժանորդ՝ կամ նախատեսվածի շուրջ 93 տոկոսը: Պլանային այցերը կատարվում են տարին երկու անգամ:

Նշված ժամանակահատվածում 42 300 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 645 285 բաժանորդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button