«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է աջակցել Հայաստանի գիշերօթիկ հաստատություններին

«ՀայՌուսգազարդ»-ը՝ շարունակելով բարեգործական առաքելությունը, հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ և կրթական մի շարք հաստատությունների համար:

Մարզական գույք, հեռուստացույցներ և խաղալիքներ Հայաստանի մանկատների և նախադպրոցական ուսումնական հաստատության սաներին

Մարզական գույք, հեռուստացույցներ և խաղալիքներ Հայաստանի մանկատների և նախադպրոցական ուսումնական հաստատության սաներին

«ՀայՌուսգազարդ»-ը մարզական գույք, հեռուստացույցներ և խաղալիքներ նվիրեց Գյումրու, Գավառի մանկատների եւ Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատության սաներին:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ նույնպես մեծ ուրախությամբ և ոգևորությամբ «ՀայՌուսգազարդ»-ի նվերներն ընդունեցին նաեւ Երեւանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների սաները:
Լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀայՌուսգազարդ»-ը ավելի քան 10 տարի իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am