2013թ. ինն ամիսներին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6734-ով

2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 645 285 բաժանորդ:

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6734-ով, այդ թվում 837-ը՝ սեպտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ինն ամիսների արդյունքներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am