Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հայ-ռուսական բարձր մակարդակի երկկողմ բանակցությունների արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Ալեքսեյ Միլլեր և Վարդան Հարությունյան

Ալեքսեյ Միլլեր և Վարդան Հարությունյան

Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, 2014–2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014–2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:


«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ստորագրել են 2014–2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն «Գազպրոմ»-ն ապահովելու է մինչև 2,5 մլրդ խ.մ. գազի ամենամյա մատակարարում, որի արժեքը որոշվելու է գազի ռուսաստանյան գնագոյացման հետ փոխկապակցված գնային բանաձևին համապատասխան:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսայնը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին միջկառավարական համաձայնագիրը: Գործարքի ավարտից հետո «Գազպրոմ» ԲԲԸ մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում կավելանա 80-ից 100 տոկոս:
«Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը երկարաժամկետ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների արդյունավետ կառուցման ակնառու օրինակ է: Մեր ուղղակի մասնակցությունը Հայաստանի էներգետիկ շուկայում, ընդ որում ողջ շղթայով, հանրապետությանն անվիճելի առավելություններ է ընձեռում: Դա՝ հարմարավետ գներով գազի անհրաժեշտ ծավալների մատակարարումն է, ժամանակակից էներգետիկ հզորություններում ներդրումներն են, էլեկտրաէներգետիկայի զարգացումն է, նոր աշխատատեղերն են: Վաստահ եմ, որ մեր հաջող փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու է. — նշել է Ա.Միլլերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am