«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում գործում է «թեժ գիծ»

«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը հայտնում է բոլոր գազասպառող բաժանորդներին՝ բնական գազի մատակարարման պայմանագրի շրջանակում ծագած ցանկացած վիճահարույց հարցի, առաջարկի կամ դիմում-բողոքի դեպքում դիմել «Գազպրոմ Արմենիա» Ընկերության «Թեժ գծին» հետևյալ հեռախոսահամարով՝ 010 29-49-04:

Բաժանորդները կարող են իրենց հարցադրումները և բողոքները ներկայացնել նաև գրավոր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, 0091, Թբիլիսյան խճուղի 43, ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով՝ contact@gazpromarmenia.am:

Ընկերությունը պատրաստ է արձանագրել և դիտարկել դիմում-բողոքներն ու առաջարկությունները սահմանված կարգով՝ հարաբերությունները կարգավորող բնական գազի մատակարարման պայմանագրի և ԳՄՕԿ-ի դրույթների համաձայն:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am