Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2014 ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 23,966,906.8 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 15-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,739,851.4 հազար դրամ, 635-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 80,817.8 հազար դրամ եւ 672-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 75,973.4 հազար դրամ, 798-րդ տեղում Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների եւ համակարգերի շահագործման եւ սպասարկման ՍՊԸ ՝ 62,447.5 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 100-րդ տեղը՝ 618,113.1 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am