Ծաղկաձորում գումարվել է գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը

7 հոկտեմբերի 2014, 15:08

Հոկտեմբերի 7ին Ծաղկաձորի «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսդահլիճում տեղի է ունեցել Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը:

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստ

Նիստի մասնակիցները

Նիստի աշխատանքներին մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Մոսգազ» ԲԲԸ, «Վեմեքս», «ՎեմեքսԷներգո», «Տերնոպոլգազ», «Խերսոնգազ», «Բելտոպգազ», «Գրոդնոոբլգազ», «Վիտեբսկօբլգազ», «Մոլդովագազ», «Լիետուվոս դույոս», «Լատվիաս Գազե», «Էէստի գաաս», «ԿազՏրանսԳազԱլմատի» և արտասահմանյան մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Գազի տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստ

Նիստի մասնակիցները

Ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով խոշոր նախագծերի իրականացման ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կուտակված փորձը: Գազի տնտեսությունների արտասահմանցի գործընկերները հետաքրքրված են եղել, մասնավորապես, Հայաստանում լայնածավալ գազաֆիկացման, բաժանորդների բնակարաններում անվտանգության համակարգերի համատարած տեղադրման, գազի հաշվառման համակարգի կիրառման, գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու գործընթացներով: Ասոցիացիայի անդամները ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ձեռքբերումներին, գործունեությանը և ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու, Ընկերության փորձը տեղում ուսումնասիրելու նպատակով:

Ասոցիացիայի խորհրդի նիստում նշվել է, որ իր գործունեության տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ն վստահորեն անցել է կայացման փուլը և ներկայում գտնվում է կայուն զարգացման դիրքերում: Աշխատելով տնտեսության իրական հատվածում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն տարեց տարի հաջողություններ է արձանագրում իր գործունեության բոլոր ուղղություններով:

Ներկայացնելով գործընկերներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Զարգացման պատմությունը, նվաճումները և հեռանկարները» զեկույցը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը նշել է, որ Ընկերությունն այսօր հայաստանյան տնտեսության առաջատար ընկերություններից է և չափազանց կարևոր դերակատարություն ունի հանրապետության էներգետիկ ոլորտում: Բացի այդ, ինչպես ընդգծել է Հրանտ Թադևոսյանը, «Գազպրոմ Արմենիա»-ն հանրապետության տնտեսության խոշորագույն ներդրողներից է. ընկերության՝ վերջին 10 տարվա ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար:

«Գազպրոմ Արմենիա»-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը գործընկերներին է ներկայացրել նաև Հայաստանում բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու գործընթացը: «Ներկայում Հայաստանի տարածքում գործումմ է 334 ԱԳԼՃԿ, յուրաքանչյուր 90 կմ2 վրա միջինը գործում է մեկ կայան: ԱԳԼՃԿ-ների ճյուղավորված ցանցի շնորհիվ սեղմված բնական գազը Հայաստանում այլևս դիտվում է ոչ թե որպես այլընտրանքային, այլ հիմնական շարժիչային վառելիք», — նշել է Հրանտ Թադևոսյանը:

Զեկույցում ընդհանուր անդրադարձ է եղել Ընկերության կողմից իրականացված որոշ խոշոր նախագծերին, այդ թվում՝ հանրապետության լայնածավալ գազաֆիկացման, Իրան-Հայաստան գազատարի կառուցման, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման, գազի հաշվառման համակարգի կատարելագործման, բաժանորդների տներում անվտանգության սարքերի տեղադրման, Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման և այլն:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել «Գազաֆիկացիա. խոշորագույն սոցիալական ուղղվածության ծրագիր», «Գազի հաշվառման համակարգի կատարելագործում և նորագույն տեխնոլոգիաների ներդրում», «Իրացված բնական գազի գանձումների համակարգի օպտիմալացում», «Բնական գազը շարժիչային վառելիք, ԱԳԼՃԿ-ների զարգացման պատմության», «Հայաստանում բնական գազի սակագնի ձևավորման սկզբունքները» զեկուցումներով: «ԷյԻՋի Սերվիս» ընկերության տնօրենը ներկայացրել է ներտնային գազահամակարգերի տեխնիկական սպասարկման ոլորտում ընկերության գործունեությունն ու կուտակած փորձը:

Հարակից զեկույցներով հանդես են եկել նաև Վրաստանի, Լատվիայի գազի տնտեսությունների ներկայացուցիչները:

Ասոցիացիայի խորհրդի նիստի ավարտին տեղի է ունեցել արծարծված հարցերի ակտիվ քննարկում, մասնակիցները ամփոփել են նիստի արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am